Ինչով է հակազդելու Հայաստանը Բաքու-Թբիլիս-Անկարա ռազմական առանցքին
«168 ժամ» թերթը գրում է. «Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ: Բավական է խոսել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին, որոնցից Վրաստանը մեծ շահույթներ է ստանում: Տնտեսական եւ էներգետիկ բաղադրիչի տրամաբանական շարունակությունը ռազմական բաղադրիչն էր, որը, ինչպես տեսնում եք, այնքան խորը բովանդակություն չունի, որքան տնտեսական բաղադրիչը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով օրերս Թբիլիսիում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Վրաստանի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Վլադիմիր Չաչիբայայի ու Հուլուսի Աքարի հանդիպմանը, Բաքու-Թբիլիսի-Անկարա ռազմական առանցքին եւ ակնարկելով, որ Վրաստանը կախված է իր երկու հարեւաններից։
Իր հերթին՝ Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սոսո Ցինցաձեն ասել է, որ այդ համագործակցությունը չի խորանում, ինչպես հայ քաղաքագետներն են մեկնաբանում: Ըստ նրա՝ երեք երկրները պարզապես պահպանում են հանդիպումների եւ համագործակցության տեմպը: Ցինցաձեն ասել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային բոլոր երկրների միջեւ առկա կապերը՝ լինեն դրանք տնտեսական, անվտանգային, էներգետիկ, Վրաստանը փորձում է պահպանել հավասարակշռություն, քանի որ այս բոլոր կապերը կարեւոր են Վրաստանի, ինչպես նաեւ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...