ՀՀԿ-ն պայքարի է ելել ինքն իր դեմ
«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ հիմնականում ՀՀԿ-ն պայքարելու է ՀՀԿ-ի դեմ: Բայց ինչպես ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասաց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ ՀՀԿ-ն շատ համայնքներում կոնկրետ թեկնածուների չի պաշտպանելու:
Այդ համայնքներն են՝ Ալագյազ խոշորացված համայնքն Արագածոտնում, Ծաղկալանջն՝ Արմավիրում, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս համայնքը, Շիրակամուտն ու Մեծավանը Լոռիում, Գլաձորը՝ Վայոց ձորում եւ Բերդն ու Աչաջուրը՝ Տավուշի մարզում:
Օրինակ՝ Վարդենիս համայնքում 3 ՀՀԿ-ական է մտադիր առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Արամ Հարությունյանը եւ երիտասարդ Կարեն Մկրտչյանը: Հիմա ՀՀԿ բարձրագույն մարմինը ի՞նչ դիրքորոշում ունի:
«Ժողովուրդ»-ի այս հարցին Թադեւոսյանը պատասխանեց. «Դաշտը թողնված է ազատ, ժողովրդի կողմից ով հավանություն ստանա, նա էլ կընտրվի: Իհարկե, նախապատվությունը տալիս ենք երիտասարդներին, նաեւ այդ կոնտեքստում ենք ուզում մեր թեկնածուներին առաջադրել, ներկայանալ թարմացված կազմով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի