Արտակարգ Երևանում. դանակահարվել է 10-րդ դասարանի աշակերտ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 29-ին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 14-ամյա Դ. Շ.-ի մարմնական վնասվածք ստանալու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն է տեղափոխվել «ձախ բազկի վերին երրորդականի առաջնային մակերեսի, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցներին Դ. Շ.-ի հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում՝ խաղալիս վայր ընկնելու հետևաքով, մինչդեռ 1 օր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում պարզել են, որ սեպտեմբերի 29-ին ժամը 22:00-ի սահմաններում Այգեստան թաղամասում Դ. Շ-ին դանակով հարվածել է 16-ամյա Տիգրան Մ.-ն, ով հայտնաբերվել և ծնողի հետ հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունք, որտեղ բացատրություն տալուց հետո կասկածյալը հանձնվել է ծնողներին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածն ու դանակահարողը սովորում են Երևանի թիվ 3 ավագ դպրոցում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի