Քաղաքացին դատի է տվել Ճանապարհային ոստիկանությանն ու հաղթել
2016 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վարած ավտոմեքենան և հայտարարելով, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, նրան 7000 ՀՀ դրամով տուգանելու որոշում են կայացրել: Համաձայն չլինելով կայացված որոշմանը և համարելով, որ այն ենթակա է վերացման, Ա. Զալյանը 2016 թ. դեկտեմբերի 28-ին դրա դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան: Հայցով հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ ՃՈ աշխատակիցները տուգանքի վերաբերյալ որոշում կայացնելու հիմքում որևէ ապացույց չեն դրել, իսկ ապացույցի բացակայության դեպքում այդ որոշումն անվավեր է:
ՀՀ Վարչական դատարանը, քննության առնելով ներկայացված հայցադիմումը, 2017 թ. հուլիսի 25-ին կայացրել է այն բավարարելու մասին որոշում: Իր վճռով Դատարանն արձանագրել է, որ «որպես իրավախախտման փաստի հաստատմանն ուղղված ապացույց դատարանին է ներկայացվել միայն իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, որն ինքնին դեռ բավարար չէ հայցվորին վերագրվող արարքի իրողություն լինելու հանգամանքը հաստատված համարելու համար»:
Եվ հավելել է, որ Ճանապարհային ոստիկանությունը, կրելով իր որոշման հիմքում դրված փաստական հանգամանքների ապացուցման բեռը, չի ապացուցել դրանց առկայութունը, մասնավորապես` Արայիկ Զալյանի կողմից թույլատրելի արագությունը 7 կմ/ժ-ով գերազանցելու փաստը: Այս հիմնավորմամբ Դատարանն անվավեր է ճանաչել ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտը` Ճանապարահային ոստիկանության վրա դնելով 4000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունը:
ՀՔԱՎԳ


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի