Երեւանում զինված քաղաքացին ներխուժել է հիվանդանոց եւ անկանոն կրակոցներ արձակել
Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 2–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. զինված քաղաքացին մուտք է գործել հիվանդանոց եւ 3–րդ հարկի հիվանդասենյակների մոտ անկանոն կրակոցներ արձակել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից։
Նա ինքնաձիգը թաքցրել է պայուսակի մեջ։ Կրակոցներից հետո փորձել է փախուստի դիմել, սակայն հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել փախուստը։
Նախնական տեղեկություններով՝ այդպիսով նա փորձել է կազմակերպել հիվանդանոցում բուժում ստացող կալանավորված անձի փախուստը, որը կրակոցների ժամանակ դիմել է փախուստի։
Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Ոստիկանությունից հայտնել են, որ վնասազերծել են նրան եւ բերման ենթարկել։ Տուժածներ չկան, քննություն է կատարվում։
Այս կապակցությամբ ՔԿՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի, և անկանոն կրակոցներ արձակել:
Հարձակում գործող անձը վնասազերծվել է կալանավորին հսկող քրեակատարողական ծառայողների կողմից: Կանխվել է նաև փախուստի փորձը:
Կատարվում է քննություն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի