Եվրամիության իսկ շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ և բարեկեցիկ Հայաստան
Եվրամիության իսկ շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ և բարեկեցիկ Հայաստան, որը կնպաստի հարևանության հետագա կայունացմանը. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսպես ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
«Սա արդեն մեր վեցերորդ հանդիպումն է այս տարի և առաջինն է Երևանում։ Այսինքն՝ մենք իրար մի քանի անգամ հանդիպել ենք, ինչը նույնպես արտացոլում է այն սերտ կապերը, որ կարող ենք իսկապես ստեղծել Եվրամիության և Հայաստանի միջև: Իսկապես հաճելի է նորից ու նորից լսել գործողությունների այն երկար ցուցակի մասին, որոնք իրականացվում են և որոնցով Եվրամիության օժանդակությունը Հայաստանի հետագա զարգացմանն ավելի տեսանելի է դառնում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այդ կայունությամբ էլ կարելի է ասել, որ Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն համապարփակ և խորացված գործընկերության նոր համաձայնագիրը:
«Դա, ինչպես նաև գործընկերության գերակայությունները կամրապնդեն և կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհանես Հանը՝ նկատելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արևելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերային գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ:
Նա հույս հայտնեց, որ սա օրինակ կծառայի նաև մյուս երկրների համար:
«Մենք շատ շահագրգիռ ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս բեկումնային, նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը»,-նշեց նա:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի