«Կանանց գաղութի» պետն իր ունեցվածքով կարող է «մրցել» գործարարների հետ
Արսեն Աֆրիկյանը քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմի ամենահարուստ ղեկավարներից է: Նա արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետն է, որը հանրության շրջանում հայտնի է որպես «կանանց գաղութ»: Մինչ այդ Աֆրիկյանը ղեկավարել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկները:
Արսեն Աֆրիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր:
Ըստ այդ հայտարարագրի՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետն ունի 10 միավոր անշարժ գույք, որից 1 առանձնատուն, 1 բնակարան, 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 1 հասարակական նշանակության շինություն և 4 միավոր հողամաս:
Արսեն Աֆրիկյանն ունի նաև 2 ավտոմեքենա՝ մարդատար LEXUS LX 570 և բեռնատար՝ FORD TRANSIT 100L 2.5 TD:
Քրեակատարողական հիմնարկի պետը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք՝ կահույք:
Ինչ վերաբերում է եկամուտներին, Արսեն Աֆրիկյանը, հայտարարագրում նշել է միայն աշխատավարձը՝ մոտ 2 միլիոն 595 հազար դրամ:
Փոխարենը եկամուտները մի քանի անգամ գերազանցող դրամական միջոցներ է հայտարարագրել: Հուլիսի 1-ի դրությամբ Ա. Աֆրիկյանն ունեցել է 45 միլիոն դրամ, 125 հազար դոլար և 15 հազար եվրո:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի