ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների թվի կրճատում է սպասվում, ղեկավար-պաշտոնները շատ են. Վիգեն Սարգսյան
Զինված ուժերում տեղի ունեցող փոփոխությունները ռոտացիոն բնույթ ունեն: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով ԶՈւ-ում կատարված կադրային փոփոխությունների մասին:
«Կարծում եմ`դուք հասկանում եք, որ հատկապես զինվորական ծառայության մեջ չափազանց կարևոր է ռոտացիոն մոտեցումը, որ բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք փոխեն իրենց աշխատանքի ոլորտը, ինչը թույլ է տալիս ձևավորել ունիվերսալ ու կարող ուժեր ԶՈւ խնդիրները լուծելու համար: Այս օրերին մի շարք փոփոխություններ տեղի են ունեցել, առաջիկայում էլ սպասվում են փոփոխություններ, որոնք կրում են ռոտացիոն տեղաշարժի բնույթ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը նշեց, որ որևէ այլ բան դրանում փնտրել պետք չէ, տեղի ունեցողը բնական գործընթաց է ցանկացած ծառայության մեջ:
Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ կառավարությանն է ներկայացվելու բարձրաստիճան պաշտոնյաների թվի կրճատման մասին նախագիծ: Նախարարն ասաց, որ ՊՆ-ում բազմաթիվ վարչություններ, բաժիններ կան, որտեղ բավական մեծ թվով ղեկավար-պաշտոն զբաղեցնող ծառայողներ կան: «Մենք ձգտում ենք, որ բաժինները հնարավորինս ունիվերսալ դառնան: Սա որոշակի օպտիմալացում է: Ամեն դեպքում, ամեն ինչ անում ենք, որ ծառայող անձնակազմը շարունակի աշխատանքը ԶՈւ-ում»,- ասաց նա:
Թե բարձրաստիճան պաշտոնյաների թիվը քանի տոկոսով կկրճատվի, Սարգսյանը նշեց, որ այս պահին ասել չի կարող:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի