Հայաստանի ամենատարեց բնակիչը 115 տարեկան է, ապրում է Երանոս գյուղում
Հայաստանում տարեց բնակչության թվի ավելացման միտում է նկատվում. ներկայումս 63 տարեկան եւ բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության թվի մոտ 13 տոկոսը (շուրջ 390 հազար մարդ): Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Տարեցների միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանը:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ հայաստանում բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ, ամենատարեց բնակիչը ապրում է Գեղարքունիքի Երանոս գյուղում՝ 115 տարեկան, իսկ Երևանում 100 և ավելի բարձր տարիքի 22 բնակիչ կա. «Ընդ որում՝ նրանց մեծ մասը կանայք են»:
Անահիտ Գեւորգյանը նշեցմ որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն, Հայաստանում 2050 թ․ 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23 տոկոսը։ Այսինքն, ըստ նրա, ստացվում է, որ Հայաստանը ծերացող երկիր է, իսկ դրա հետ կապված առաջանում են տնտեսական խնդիրներ՝ կենսաթոշակ վճարելու, սոցիալական ծառայություններ ապահովելու եւ այլն. բացի այս, նվազում է բնակչության աշխատունակ տարիքը։
«2017թ․ կառավարության հավանությանն արժանացած «Ծերացման հետեւանքների հաղթահարման եւ տարեցների սոցիալական պաշտպանության 2017-2020 թթ․ ռազմավարությունում» ամրագրվել են տարեցներին մատչելի եւ որակյալ ծառայությունների տրամադրումը»,-ընդգծեց Անահիտ Գեւորգյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի