Բյուջեի 10%-ը՝ պետական պարտքի սպասարկմանը
«168 ժամը» գրում է. 2018 թվականին ՀՀ պետական պարտքի սպասարկմանը կուղղվի 140.5 մլրդ դրամ, որից 62.4 մլրդ դրամը ներքին տոկոսավճարներ են, 78.1 մլրդ դրամը՝ արտաքին։ Այս մասին նշված է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում։ Նշենք, որ 2018 թվականի բյուջեի ծախսային մասը 1 տրլն 464.2 մլրդ դրամ է։ Այսինքն, մեր բյուջետային ծախսերի 10%-ն ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի բյուջեով պետական պարտքի տոկոսավճարների գծով նախատեսվում էր 120.3 մլրդ դրամ։ Այսինքն, պետական պարտքի սպասարկման բեռը 20 մլրդ դրամով ավելացել է։ Սա զարմանալի չէ։ Ընդ որում, առաջիկա տարիներին այդ բեռն է՛լ ավելի է ծանրանալու, որովհետև մի կողմից՝ նախկինում վերցված վարկերի արտոնյալ ժամկետները սպառվում են, և արդեն ստիպված ենք տոկոսավճարներ մուծել։ Մյուս կողմից՝ կառավարությունը շարունակում է ավելացնել պետական պարտքը. ըստ բյուջետային ուղերձի՝ պետական պարտքն այս տարվա վերջին կհասնի 6.8 մլրդ դոլարի, իսկ 2018 թվականի վերջին՝ 7.2 մլրդ դոլարի։ Սակայն կառավարությունը պնդում է, որ անհանգստանալու կարիք չկա։ Նախ, մի կողմից՝ տնտեսական աճի տեմպն է արագանալու։ Մյուս կողմից՝ ստվերի կրճատման և վարչարարության բարելավման հաշվին բյուջեի եկամուտներն ավելանալու են, և պետական պարտքը սպասարկելու խնդիրներ չեն առաջանա։ Պարտքի հարցով, հնարավոր է, խնդիրներ չառաջանան։ Սակայն մյուս կողմից՝ դրա պատճառով է, որ, օրինակ, թոշակները հաջորդ տարի էլ չեն ավելանալու։
Մանրամասները՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի