Քանաքեռ-Զեյթունի թաղապետի ազատման հետքերով. որ կլանից կլինի հավանական թեկնածուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվեց աշխատանքից։ Նրա պաշտոնանկության լուրերը շրջանառվում էին վաղուց։ Պատճառը ոչ միայն այն է, որ ԱԺ ընտրություններին աշխատում էր Տարոն Մարգարյանի աներձագի մրցակցի՝ Միհրան Պողոսյանի օգտին, իսկ ավագանու ընտրություններին շատ ջանք չթափեց քաղաքապետի համար, այլեւ 157 մանկապարտեզի աղմուկը, երբ թաղապետն օրեր շարունակ չէր տալիս Զառա Ադիյանի աշխատանքից ազատման հրամանը։
Քաղաքապետարանը մանկապարտեզում խախտումներ էր հայտնաբերել, որոշել էր ազատել տնօրենին, իսկ ծնողները բողոքի ակցիա էին անում։
Թե ով կնշանակվի նրա փոխարեն, դեռ հայտնի չէ։ Չնայած ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի որդու՝ Սերգեյի անունն է շրջանառվում, բայց մեր աղբյուրները դա հավանական չեն համարում։ Մեր տեղեկություններով՝ նոր թաղապետը դարձյալ կլինի Միհրան Պողոսյանի շրջապատից, բայց նապետք է ընդունելի լինի Տ․ Մարգարյանի համար: Կան պաշտոններ, որոնք «բրոնյա» են արված ինչ-որ կլանների կողմից՝ երբ մեկին հանում են, նշանակում են նույն կլանի ներկայացուցչի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի