Դիզենտերիայի բռնկում Մեծավանում. հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 30 մարդ
Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքում վերջին օրերին դիզենտերիայի բռնկման դեպքեր են գրանցվել. հիվանդների թիվը հետզհետե սկսել է աճել: Մինչ այժմ դիզենտերիա ախտորոշմամբ ստացիոնար բուժման համար Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 17 հիվանդ, եւս 15-ը ամբուլատոր բուժում են ստացել:
Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի հետ կապված ահազանգն ստանալուն պես գյուղ են մեկնել Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի աշխատակիցները: Կատարված հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ վարակի աղբյուրը ջուրն է:
«Ջուրն այդ գյուղում տրվում է գրաֆիկով՝ երկու-երեք օրը մեկ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ներքին ցանցի ջուրը չի համապատասխանում խմելու ջրի նորմերին ու սանիտարական կանոններին»,- մեզ հետ զրույցում նշել է Անժելա Հովհաննիսյանը, չբացառելով նաեւ, որ տներում տարաներում օրերով պահող ջուրը եւս կարող է կեղտոտվել:
Մասնաճյուղի աշխատակիցների կողմից կատարվել է ջրի քլորացում, խողովակների լվացման աշխատանքներ:
Ստացիոնար բուժում ստացողների մի մասն արդեն իսկ դուրս է գրվել: Ներկայումս Տաշիրի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 3 հիվանդ, եւս 2-ին այսօր դուրս են գրել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի