Էտի անվան տակ Երեւանի քաղաքապետարանը քաղաքը զրկում է թթվածնից
Արդեն մի քանի տարի է աշնանը եւ գարնանը Երեւանի քաղաքապետարանը ծառերի էտի անվան տակ ծառերը, բառիս բուն իմաստով, զրկում է սաղարթից:
Երեւանի քաղաքապետարանում չգիտեն, որ ծառերը տնկվել են քաղաքը թթվածնով ապահովելու համար: Այնպիսի տպավորություն է, որ ինչ որ մեկը քաղաքի ծառերի փայտով բիզնես է անում:
Ի՞նչ իմաստ ունեն ծառերը, եթե տարին երկու անգամ նրանց զրկում են սաղարթից:
Արդեն մի քանի օր է Երեւանում կրկին արշավ է սկսվել ծառերի դեմ:
Քաղաքապետարանն ասում է, թե դրանք անհրաժեշտություն են: Բուսաբանական այգու փոխտնօրեն, անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Մովսիսյանը, կարեւորելով նմանատիպ սանիտարական աշխատանքների պարբերաբար անցկացումը, նշել է, որ դրանց անտեսումը հետագայում կարող է հանգեցնել առավել մեծ խնդիրների: «Ծառերի չորացած հատվածների վրա մեծ քանակությամբ միջատներ են հավաքվում, բազմաթիվ հիվանդություններ են առաջանում, ինչի արդյունքում ծառը դառնում է հիվանդությունների օջախ: Եթե համապատասխան միջոցներ ձեռք չառնվեն, հիվանդություններն ու վնասատուները կարող են տարածվել ամբողջ տարածքում»,- նշել է Գագիկ Մովսիսյանը:
Անտառագետին ընդամենը պետք է ասենք, որ քաղաքակիրթ աշխարհում շատ վաղուց հատուկ բուժանյութեր կան, որոնց օգտագործման դեպքում ծառերի ճյուղերը չեն չորանում, իսկ միջատների դեմ էլ ծառերը կտրելով չեն պայքարում: Իսկապես, 21-րդ դարը դեռ Հայաստան չի եկել:
Պատկերացնո՞ւմ եք, եթե Լոնդոնում կամ Մանչեսթերում ծառերի էտ անեին: Չեք պատկերացնում, քանի որ Անգլիայի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում այնքան հաստաբուն եւ բարձր ծառեր կան, որ չեք կարող պատկերացնել, որ այդ ծառերը պարբերաբար զրկվել են սաղարթից:
Այնպիսի տպավորություն է, որ Երեւանի քաղաքապետարանը հատուկ պայքար է իրականացնում կանաչ տարածքների դեմ:
Top-News.am


















































Երևանում հին տրոլեյբուսներ չեն լինի. պարկը համալրվել է նոր շարժակազմով
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել
Բարդ լուծումներ են լինելու, խոսքն էական սահմանափակումների մասին է. Ավինյանը՝ օդի որակի կարգավորման մասին
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է ընթանում
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ