Խաչիկյանը փոխհատուցե՞ց միլիոնները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում է շնորհել սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին, որը, հիշեցնենք, պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:
Երեկ Խաչիկյանը 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո «պատիժը լրիվ կրելու հիմքով» ազատ է արձակվել «Վանաձոր» ՔԿՀ-ից:
Նկատենք, որ Խաչիկյանին Ս.Սարգսյանը ներում է շնորհել այն դեպքում, երբ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան ամբողջությամբ չի փոխհատուցել պետությանը հասցրած ավելի քան 290 մլն դրամի վնասը, որ դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այս տարվա մայիսին դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել:
Առայժմ այս գործով նախնական դատաքննություն է ընթանում: Թե որքա՞ն է կազմում դատախազության պահանջը, պարզել չհաջողվեց: Նաեւ դեռ հայտնի չէ, թե Խաչիկյանն այս հինգ տարվա ընթացքում յուրացված 290 մլն-ից որքա՞ն գումար է փոխհատուցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ