ՀՀԿ-ն փորձում է ամեն կերպ վարկաբեկել ու ոչնչացնել Հայաստանի կրթական համակարգը
«Հրապարակը» գրում է. «Իշխող ՀՀԿ-ն փորձում է ամեն կերպ վարկաբեկել ու ոչնչացնել Հայաստանի կրթական համակարգը: Այլ կերպ դժվար է բնութագրել կրթական համակարգի նկատմամբ իշխանությունների՝ պարբերական բնույթ կրող ոտնձգությունները: Այս առումով ամենաակնառու քայլը կրթական համակարգի կուսակցականացումն է, երբ մանկավարժներին ստիպում են քծնել ու անմնացորդ ծառայել իշխանություններին, ընտրությունների ժամանակ աշխատել նրանց օգտին, ձայներ հավաքել, իսկ քվեարկության օրը գնալ ընտրակեղծիքի՝ այդպես հանցանք կատարելով պետության հանդեպ:
Թվում էր՝ ԱԺ ընտրություններից առաջ բացահայտված նախընտրական սկանդալից իշխանությունները դասեր կքաղեն, երբ ինքնախոստովանական ձայնագրությունների հրապարակմամբ պարզվեց, թե ինչպես են դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններն իշխող ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրում եւ ցուցակները մարզպետարաններ, քաղաքապետարաններ եւ ՀՀԿ նախընտրական շտաբներ ներկայացնում: Առավել եւս, երբ այդ սկանդալին բուռն արձագանքեց նաեւ միջազգային հանրությունը:
Բայց իշխանությունները ոչ միայն հետեւություններ չարեցին, այլեւ այսօր էլ շարունակում են կրթական համակարգը ծառայեցնել իշխող կուսակցությանը: Ասվածի ապացույցը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում բացահայտված սկանդալն էր. այնտեղ ՀՀԿ սկզբնական կառույցի նիստ է անցկացվել, անդամատոմսեր են բաժանել: Դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանն էլ իր հարցազրույցում խոստովանել է, որ 23 ուսուցիչներից 20-ը ՀՀԿ-ական են եւ հավելել. «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի ՀՀԿ նիստն է եղել, անդրանիկ: Այո՛, դպրոցի կուսակցական կառույցի նիստն է եղել»: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում փորձել է համոզել, թե օրենսդրական որեւէ խախտում չի եղել: «Ժողովը տեղի է ունեցել ժամը երեքն անց կես՝ դասերից հետո:... Մենք գտնում ենք, որ երեկ օրենքին հակասող ոչ մի բան տեղի չի ունեցել»:
Մանրամասները` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...