Հովհաննես Սահակյանը կադրային ջարդ է սկսել
«Հրապարակը» գրում է. «Սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը, հարյուր օրը դեռ չլրացած, կադրային ջարդ է սկսել։ Ասում են՝ նա ծառայությունը համալրում է երիտասարդ կադրերով, մեր տեղեկություններով՝ մարզային անակնկալ այցերից հետո թիրախավորել է նաև մի քանի մասնաճյուղերի պետերի, և մոտ օրերս նրանք պաշտոնանկ կարվեն։ Հովհաննես Սահակյանը չի ցանկանում այդ ազատումները կադրային ջարդ կոչել, սակայն մեզ հետ զրույցում խոստովանեց, որ որոշ մարդիկ ազատվել են աշխատանքից․ «Մենք ծառայություն մատուցող հիմնարկ ենք, և մեր շահառուներն են տատիկ-պապիկները, մեր ծնողները, որոնք թոշակի են անցնում։ Խնդիր ենք դրել ամեն ինչ անել որակյալ ծառայություն մատուցելու համար։ Կարող ուժերին կպահենք, իսկ ովքեր թերանում են աշխատանքում, բնականաբար՝ ազատվում են»։ Սահակյանը հայտնեց, որ խնդիր է դրվել արհեստական խոչընդոտներ չստեղծել թոշակի անցնելու գործընթացի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև ապօրինություններ թույլ չտալ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ