Հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ
«Ժամանակը» գրում է. «Այսօր կառավարությունը նիստում հաստատելու է 2018թ. բյուջեի նախագիծը և ընդամենը մի քանի օր հետո այն ուղարկելու է ԱԺ: Հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թ. 1 տրլն 210 մլրդ-ի փոխարեն, 97 մլրդ-ով ավելի, իսկ ծախսերի մասով՝ 1 տրլն 464 մլրդ դրամ՝ այս տարվա 1 տրլն 360 մլրդ-ի փոխարեն: Դեֆիցիտը լինելու է մոտ 157 մլրդ դրամ՝ այս տարվա 150 մլրդ-ի փոխարեն: Իսկ 2018-ի դեֆիցիտի 75,2 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, 81,6 մլրդ դրամը կամ մոտ 168 մլն դոլարը՝ պարտք վերցնել: Պաշտպանության ծախսերին հատկացված է 246,8 մլրդ դրամ՝ այս տարվա 209,8 մլրդ-ի փոխարեն, 37 մլրդ դրամով ավելի: Եվ վերջապես՝ նախատեսվում է 4,7 տոկոս տնտեսական աճ՝ այն դեպքում, երբ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Կարեն Կարապետյանը տարեկան միջինը 5 տոկոս աճի մասին են հայտարարում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...