Բուժհաստատությունները հրաժարվում են ահռելի գումարներ վճարել անհայտ ՓԲԸ-ին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» oրաթերթը տեղեկացավ, որ երեկ գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր բուժսպասարկում իրականացնողներին՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու համար այսուհետ պետք է վճարեն:
Այս համակարգի մասին շատ է խոսվել, ըստ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի՝ այն առավել թափանցիկ է դարձնում բուժսպասարկման համակարգը եւ պարտադիր է բոլոր հիվանդանոցների համար: Ու հիմա պարզվում է, որ այդ պարտադիր թափանցիկության համար հիվանդանոցները պետք է նաեւ վճարեն՝ իրենց շրջանառության մինչեւ 1.5 տոկոսի չափով:
Բայց վճարում են ոչ թե պետբյուջե, այլ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ին: Թե ով է որոշել այս գինը, ինչու այդքան ահռելի գումարներ պետք է վճարվեն անհայտ ՓԲԸ տնօրեն Ավետ Մանուկյանին, անհայտ է:
Փաստն այն է, որ բուժսպասարկում իրականացնողները լրջագույն խնդրի առջեւ են կանգնել եւ հատկապես մարզերում, որ «հիվանդ են փախցնում» միմյանցից, հրաժարվում են կառավարության այս պահանջը կատարել: Իսկ նախարարությունից էլ պարզաբանում են, թե էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը անփոխարինելի է, եւ բոլորը պետք է հնազանդվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...