Բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքները պետք է հետաքննվեն. Ալան Դանքընը՝ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի մասին
Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներին: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից:
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ընթացքում, պատասխանելով Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, Դանքընն ընդգծեց, որ եթե այդ կոռուպցիոն սկանդալների գործով բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքներ կան, դրանք պետք է հետաքննվեն:
«Կարծում եմ, որ նախարարի և խորհրդարանականի գործունեության միջև տարբերություն կա: Մենք չպետք է նրանց ասենք, թե ինչպես վարվեն: Որպես նախարարներ՝ մենք պետք է հեռավորություն պահպանենք պատգամավորների գործունեությունից: Բայց ես մտածում եմ այնպես, ինչպես դուք: Եթե կան մեղադրանքներ բրիտանացի պատգամավորների նկատմամբ, դրանք պետք է հետաքննվեն»,- նշեց նա:
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե կոռուպցիոն սկանդալի գործում շոշափվել են նաև բրիտանացի պատգամավորների անուններ՝ Ալան Դանքընն ընդգծեց, որ ինքը բրիտանացի պատգամավորների անուններ այդ գործում չի տեսել: Նա նշեց, որ այդ գործը բացահայտելու համար հետաքննություն են իրականացրել բրիտանական այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են The Guardian-ը և BBC-ն:
«Վերջին 40 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը պարբերաբար գրոհների է ենթարկվել The Guardian-ի կողմից: Դրա համար այն երբեք մեր սիրած պարբերականը չի եղել, սակայն նրանք միշտ լուրջ հետաքննություններ են իրականացրել՝ թե՛ միջազգային, թե՛ ներքին հարցերով»,- ասաց նա:
Դանքընի պատասխանին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով նախագահում էր միջոցառումը. «Մենք կշարունակենք մեր հետաքննությունը Guardian-ի հետ, թե առանց նրա»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...