Հայաստան–ԵՄ պայմանագրի ստորագրմանը խանգարող պատճառներ չկան. Բարտոշ Չիխոցկի
Պատճառներ չկան, որոնք կխանգարեն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Բրյուսելում պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Երեւանում ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք Հայաստանի իշխանությունների հետ մշտական երկխոսության մեջ ենք։ Սեկտորային նախարարությունները մշտական կապի մեջ են։ Ոչ ոք ոչինչ չի ստիպելու։ Ես վստահ եմ, որ Հայաստանը նույնպես հասկանում է, որ ԵՄ–ի հետ հարաբերությունները գործընթաց է։ Սակայն այդ գործընթացը փոխադարձ է։ Ոչ միայն օգուտ եք ստանում ձեր արտադրանքի արտահանումից, այլ նաեւ պարտավորություններ եք ստանձնում իրականացնել որոշ բարեփոխումներ եւ պահպանել որոշ սկզբունքներ, որոնք երբեմն սկզբնական փուլում շատ թանկ են արժենում։ Բայց դրանք օգտակար են երկարաժամկետ հեռանկարում։ Ես վստահ եմ, որ Հայաստանում դուք լավ եք հասկանում դա»,– ասել է Չիխոցկին։
Անդրադառնալով ԵՄ–ի հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրի ստորագրմանը՝ Լեհաստանի փոխարտգործնախարարը նշեց. «Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կթեթեւացնի տնտեսական համագործակցությունը, մարդկանց միջեւ շփումը, ներդրումները։ Մենք աշխատում ենք մի միջավայրում, որտեղ կառավարությունն ի վիճակի չէ ընկերություններին ասել՝ գնա՛ այստեղ, արի՛ այստեղ, ներդրումնե՛ր արա։ Լեհաստանի կառավարությունը կարող է եւ պարտավոր է անել մի բան՝ ապահովել գործարարների օրինական համագործակցությունը, Լեհաստանում, Հայաստանում եւ Գերմանիայում ուսանողների կրթությունը»,– ասել է նա։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Լեհաստանը շատ է կարեւորում «Արեւելյան գործընկերության» շրջանակում «հովանոցի տակ» գործունեության կարեւորությունը։ «Ես նկատի ունեմ տրանսպորտը, էներգետիկան, սոցիալական ոլորտը, գիտությունը։ Դա դրական, կառուցողական օրակարգ է տալիս «Արեւելյան գործընկերության» երկրների եւ ԵՄ–ի համար»,– ասել է Բարտոշ Չիխոցկին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...