Օռնելլա Մուտիի ելույթը եւ Դոն Պիպոյի որդու արկածները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Մարզահամերգայինում համերգի ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել։ Երբ «Ծագումով հայեր» հաղորդման հավաքի ժամանակ իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին բարձրացել է բեմ ու իտալերեն խոսել, նրա խոսքը թարգմանել է համերգի հովանավոր Դոն Պիպոյի որդին՝ թարգմանելով ոչ թե հայերեն, այլ՝ ռուսերեն։
Դահլիճից բացականչել են՝ հայերեն, հայերեն։ Եվ դահլիճին «խաղաղեցնելու» համար հանդիսատեսի միջից մի երիտասարդ, կոստյումը հագնելով, վազել է բեմ ու սկսել մի կերպ թարգմանել Մուտիի խոսքը՝ իտալերենից հայերեն։
Ապա խոսել է Պիպոյի որդին՝ ռուսերեն հայտարարելով, թե կխոսի անգլերեն, եւ բեմ բարձրացած երիտասարդն ստիպված է եղել դա էլ թարգմանել հայերեն՝ «կոտրատված հայերենով»։
Ի դեպ, դահլիճում նստած է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ