Շվեյցարիան մաքուր «Ալպիական օդ» է վաճառելու 21 դոլարով
Շվեյցարիան սկսել է մաքուր «Ալպիական օդ» վաճառել՝ հույս ունենալով, որ կարող է օգտակար լինել աշխարհի ամենաշատ աղտոտված քաղաքներում ապրող մարդկանց, գրում է Euromag-ը:
«Ամեն տարի զբոսաշրջիկները գալիս են Շվեյցարիայի Ալպեր, որպեսզի վայելեն ոգեշնչող տեսարաններն ու շնչեն մաքուր լեռնային օդը: Սա պարզապես մաքուր օդի արտահանում է, ինչպես օրինակ մենք արտահանել ենք շվեյցարական ջուրը լեռնային աղբյուրներից, շոկոլադն ու պանիրը: Ուրեմն ինչո՞ւ չարտահանենք նաև մաքուր օդը: Սա լավագույն օդն է աշխարհում», - բացատրել է SWISS ALPINE AIR ընկերության ներկայացուցիչը:
Մաքուր ալպիական օդը վաճառվում է տեղում, աէրոզոլային ձևաչափով, յոթ լիտրանոց տարրաներում: Այս շիշը բավարար է մոտ 120 շնչի: Դուք կարող եք գնել մեկ Աէրոզոլը 21 դոլարով:
Արտադրողների կարծիքով՝ ալպիական օդը կօգնի աշխարհի ամենաշատ աղտոտված քաղաքների բնակիչներին շնչել մաքուր թթվածին: Աերոզոլինին կցվում է նաև շնչառական հատուկ դիմակ:
Այս պահին ընկերությունն ակտիվորեն փնտրում է ներդրողների`գաղափարը խթանելու համար:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...