Մոտոցիկլետը գիշերով հարվածել է պատին
«Շտապօգնության» կայանից սեպտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք հարցականով, ճակատոսկրի կոտրվածք հարցականով, ճակատային շրջանի սալջարդ վերք ձախից, դեմքի բազմաթիվ քերծվածքներ, աջ եւ ձախ ակնակապիճների փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց, կապտուկ հարցականով, ձախ ձեռնաթաթի եւ նախաբազկի քերծվածքներ» ախտորոշմամբ Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի ապակու գործարանի դիմացի ավտոտեխսպասարկման կայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա օտարերկրյա քաղաքացի:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, առանց հաշվառման համարանիշների իր «GPR 50» մոդելի մոտոցիկլետով Արմավիր-Երեւան ճանապարհը երթեւեկել է երթեւեկությանը հակառակ ուղղությամբ, 2-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի հատվածից, հարվածել պատին՝ ստանալով նշված մարմնական վնասվածքները:
Կատարվում է քննություն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...