Աղջկան փորձել են առեւանգել տնից
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նարեկ Ե.-ի եւ Ալիկ Հ.-ի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրողը՝ պահանջելով ամբաստանյալների նկատմամբ պայմանական պատժամիջոցի կիրառումը վերացնել եւ նրանց դատապարտել ազատազրկման:
23-ամյա Նարեկ Ե.-ն 2016 թվականի օգոստոսի 27-ին պարզել է, որ Մ.-ն ժամանակավորապես բնակվում է Տավուշի մարզի գյուղերից մեկում՝ ամուսնու մորաքրոջ՝ Ա.-ի տանը:
Նարեկը նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ 21-ամյա Ալիկի հետ, իր անձնական օգտագործման «ՈւԱԶ» մեքենայով, ընտանիքի անդամներին ասելով, թե մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, ուղեւորվել է Ա.-ի տուն:
Օգոստոսի 30-ին, ժամը 9-ն անց 30-ի սահմանում Նարեկն ու Ալիկը խախտել են Ա.-ի բնակարանի անձեռնմխելիությունը, նրա կամքին հակառակ մուտք են գործել տուն, որտեղ Նարեկը Մ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, բռնել է նրա մազերից, Ալիկը բռնել է նրա ձեռքերից, բացահայտ առեւանգել, տանից դուրս են բերել, մոտ 30 մետր Մ.-ին բռնի տեղափոխել ու փորձել են նստեցնել Նարեկի մեքենան, բայց իրենց կամքից անկախ հանգամանքների բերումով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ Ա.-ն ու նույն շենքի մեկ այլ բնակչուհի կարողացել են Մ.-ին ազատել առեւանգողների ձեռքերից:
Նարեկ Ե.-ին եւ Ալիկ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին եւ 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:
Նարեկ Ե.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:
Նարեկ Ե.-ն մեղավոր է ճանաչվել, վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման եւ 70 հազար դրամ տուգանքի: Կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 4 տարի փորձաշրջան:
Ալիկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել, վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման եւ 60 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ նույնպես կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 4 տարի փորձաշրջան:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը