1 օրում 3 վթար երթուղայինների մասնակցությամբ. ինչ մեքենաներով է քաղաքապետարանը սպասարկում
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վստահեցնում է, որ վերջին օրերին մայրաքաղաքում վթարված երթուղային տաքսիներն ու ավտոբուսը տեխնիկապես սարքին են եղել:
«Երեկ չգիտես ինչու՝ բավականին շատ վթարներ եղան, ոչ միայն երթուղայիններ, այլեւ մարդատար շատ մեքենաներ են բախվել: Կոնկրետ վթարված երթուղայինները տեխնիկապես սարքին են եղել, օրինակ, թիվ 37 երթուղային տաքսիին հետեւից են հարվածել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հենրիկ Նավասարդյանը:
Այլ հարցերի համար Նավասարդյանը հորդորեց գրավոր դիմել:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատին: Վթարի հետեւանքով 10 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Սեպտեմբերի 22-ին երեկոյան արդեն Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել էին Opel մակնիշի և թիվ 37 երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները: «Օպել»-ի վարորդը և «ԳԱԶել»-ի 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Սկանիա» մակնիշի աղբատար ավտոմեքենային: «ԳԱԶել»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ստացվում է՝ 1 օրում 3 վթար, 23 վիրավոր:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը