Վարդենիսում իշխանության թեկնածուն արդեն գլուխ է գովում, թե «դաբրոն» ստացել է
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները նոյեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարելու են Արամ Հարությունյանին, ով, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, մտերմիկ շրջապատի հետ մեկնել է ՌԴ եւ արդեն նշում է իր «դաբրոն»։
Բացի իշխանական լծակներից, ըստ մեր աղբյուրների՝ Հարությունյանը հայտարարել է, որ հիմնական օգնությունը ստանալու է եղբորից, ով Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն է եւ շուրջ 400 աշխատակից ունի, որոնց եւ նրանց ընտանիքի անդամներին թեկնածուն համարում է իրեն ձայն տվող։
Վարդենիսի մեր աղբյուրները պնդում են, որ տուն-ինտերնատի տնօրեն ու ապագա թեկնածուի եղբայր Արտակ Հարությունյանը ժամանակին փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել էր, իսկ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ եւ ներկայումս իշխանական թեկնածու դառնալու մեծ շանս ունեցող Արամ Հարությունյանի անունն էլ կապվում է, ժողովրդի լեզվով ասած, «Փարոսների» մութ գործերի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն