Մոսկվայից Գյումրի ուղևորվող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում
Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում՝ ծխող ուղևորի պատճառով:
Ինչպես հայտնում է Вести-ն, «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-ը ստիպված է եղել վայրէջք կատարել, քանի որ ուղևորներից մեկն սկսել է ծխել թռիչքի ժամանակ և հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին:
Արտակարգ ծառայությունների աղբյուրի հաղորդմամբ՝ Boeing-737 օդանավի հրամանատարը «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի թռչելիս արտակարգ վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել: Քիչ անց օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում:
Նշվում է, որ այնտեղ անկարգ ուղևորին պետք է դիմավորեին իրավապահ մարմինները, իսկ օդանավը պետք է շարունակեր չվերթը:
Ինչպես տեղեկացնում է РБК–ն, հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր, որ օդանավերն ստիպված կլինեն արտահերթ վայրէջք կատարել, եթե օդանավում ծխելու դեպքեր գրանցվեն։ «Քանի որ օդանավում ծխելու դեպքերը հաճախակի են դարձել, մենք որոշում ենք կայացրել խստացնել ծխող ուղևորների դեմ պայքարի միջոցառումները՝ հիմա ծխող ուղևորներ հայտնաբերելու դեպքում հարկադիր վայրէջք կկատարվի մոտակա հասանելի օդանավակայանում»,- ասել էր ընկերության ղեկավար Անդրեյ Կալմիկովը։
Նա նաև տեղեկացրել էր, որ ուղևորին, ում պատճառով որևէ ինքնաթիռ ստիպված կլինի հարկադիր վայրէջք կատարել, կիջեցնեն ինքնաթիռից, ինչպես նաև նրանից կգանձեն հարկադիր վայրէջքի հետևանքով առաջացած բոլոր հավելյալ ծախսերը։
«Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան РБК–ին տեղեկացրել է, որ նման դեպք գրանցվել է այս տարվա հուլիսին՝ Սանկտ–Պետերբուրգ–Մախաչկալա չվերթը կատարող ինքնաթիռում։ Այդ ժամանակ ինքնթնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը