Ուշագրավ դրվագներ պաշտոնատար անձանց կենսագրականներից
«Հրապարակը» գրում է. «Պետական պաշտոնատար անձանց կենսագրականներն ուսումնասիրելիս ուշագրավ դրվագների կարելի է հանդիպել, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակական լայն շրջանակներին, գուցեև՝ անհայտ են ընդհանրապես: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրինակ, թեև ասոցացվում է իրավունքի ու արդարադատության հետ, սակայն առաջին մասնագիտությամբ իրավաբան չէ: Նա երեք բարձրագույն կրթություն ունի՝ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, այնուհետ իրավաբանի և հոգեբանի մասնագիտություն է ձեռք բերել: Ամենաուշագրավն այն է, որ 1995-1998 թթ․ ԱԺ պատգամավոր լինելուն զուգահեռ՝ Հարությունյանը 1997-ին եղել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը: Այդ ժամանակ քաղաքապետը, ինչպես հայտնի է, Վանո Սիրադեղյանն էր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կենսագրականում էլ մի այսպիսի ուշագրավ հիշատակում կա՝ «ճանաչվել է տարվա լավագույն կին»: Ո՞ւմ կողմից է ճանաչվել և, որպես կին, որտե՞ղ ծավալած իր գործունեության համար (ընտանիքո՞ւմ, կանանց վերաբերող որևէ միջոցառման ժամանա՞կ)՝ հայտնի չէ: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ վաստակավոր ճարտարապետ է, Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետ, նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետը»,-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը