Հրաչյա Հարությունյանը դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց առ այսօր կալանավայրից դուրս գալու հնարավորություն չունի:
NEWS.am-ի հետ զրույցում Հարությունյանի ընտանիքի անդամները հայտնեցին, որ պատիժը բաց ռեժիմով կրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում աշխատանքի առկայության վերաբերյալ տեղեկանքն իրենք շուրջ 2 շաբաթ առաջ են ներկայացրել արդարադատության նախարարություն, բայց պատասխան չեն ստացել:
«Ամեն պահի պատասխանի ենք սպասում»,- ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի:
Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն