Սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը 2018 թ.-ից կդառնա պարտադիր
ՀՀ կառավարության N 915-Ն որոշմամբ սահմանվել է, որ սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար շահառուները 2018 թվականից սկսած անպայման պետք է ունենան նույնականացման քարտ: Այսինքն՝ անձնագրի փոխարեն այդուհետ նրանցից պահանջվելու է նույնականացման:
«Սկսած 2018 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը»,- մասնավորապես, նշված է կառավարության որոշման մեջ:
Եվ չնայած «Նույնականացման քարտի մասին» օրենքով այդ փաստաթուղթը ստանալը կամավոր է, այս դեպքում այն կդառնա պարտադիր:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանեց, որ քաղաքացին կարող է չունենալ նույնականացման քարտ ու նույնիսկ անձնագիր, եւ ոչ ոք դրա համար իրավունք չունի նրան պատասխանատվության ենթարկել, բայց հնարավոր է՝ լինեն ոլորտներ, որտեղ անձի ինքնությունն ու քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթի առկայությունը լինի պարտադիր:
«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային եւ վիզաների վարչությունն ու անձնագրային ծառայությունները պատասխանատու են անձնագիր եւ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված հարաբերություններում: Օրենսդրական որեւիցե փոփոխությունների կամ ինչ-որ պարտադիր պահանջների մասին այս պահին տեղեկացված չեմ, թե որ բնագավառում կարող է պարտադիր ներկայացվող փաստաթուղթը լինել նույնականացման քարտը: «Նույնականացման քարտերի մասին» օրենքի համաձայն՝ նույնականացման քարտ ստանալը կամավոր է, բայց միգուցե կլինեն այլ իրավական ակտեր, որտեղ որոշակի ծառայություններ ստանալու կամ ծառայություններից օգտվելու համար պարտադիր պահանջվի նույնականացման քարտ»,- ասաց Մնացական Բիչախչյանը:
Մանրամասները՝ armtimes.com-ում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն