Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 62-ամյա տղամարդուն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Արտենի գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Սեյրան Սահարյանը Ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առջև իր հարևաններ Թեհմինեն, Ջեմման և Քրիստինեն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, հետո ծեծի ենթարկել ու քարերով հարվածել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սահարյանը, ով աշխատում է «Եղվարդշին» Բաց Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես բանվոր, ոստիկաններին հայտնել է, որ կանայք իրեն ծեծելու ընթացքում անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով»։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ կանանց հայտնաբերելու ուղղությամբ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն