Կարո Փայլանն արդարության պայքարի կոչ արեց
Հայաստան - Սփյուռք համաժողովի ընդմիջման ժամանակ լրագրողներին հաջողվեց կարճ զրույց ունենալ Կարո Փայլանի հետ:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը խուսափեց շատ հարցերի պատասխանել, միայն հայտնեց իր ուրախությունը Հայաստանում գտնվելու կապակցությամբ, նաև խոսեց իր պայքարի գաղափարախոսության մասին:
«Հպարտ եմ, որ այստեղ եմ, Հայաստանի համար բոլորս ենք ջանք գործադրում: Արդարության համար պետք է աշխատել միասնաբար, խոսքը միայն Հայաստանի մասին չէ, դա վերաբերում է նաև Թուրքիային, Սիրիային և այլն»,-ասաց Փայլանը:
Հիշեցնենք, որ Կարո Փայլանը Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու համար: Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն այցելել էր նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն