Բզկտված Արցախ. Շեխեր, վերադառնալու ենք
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՇԵԽԵՐ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
Շեխերը տեղաբաշխված է Արցախի հարավարևելյան հատվածում՝ Մարտունի շրջկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է և ունի 935,1 հա տարածք, որից 513,13 հա գյուղատնտեսական նշանակության է, իսկ 303,96 հա՝ անտառային հողեր։ Գտնվում է ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։
Գյուղի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Ղուզե բաղ», «Օխտն», «Թամամեն», «Հաղթանակ», «Գյոզ» և «Խոզին»։ Գյուղում կան 4 հուշարձաններ՝ սրբատեղի «Փիր բաբ» 16-17-րդ դդ․, խաչքար «Փիր բաբ» ևս 17-րդ դարի երկու խաչքար։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 22-ին Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև Շեխեր գյուղի մատույցներում թեժ մարտեր են ընթացել։
Օկուպացիայից առաջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 407 մարդ, կար 110 տնտեսություն։
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ավելի կոնկրետ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 77 աշակերտներ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ