Բաներ կան, որ Կարապետյանը ինքը չի ցանկացել անել, դրանք անելու բան էլ չեն․ Արաբոյի Մանվել
Արաբո ջոկատի հրամանատար, ազատամարդիկ Մանվել Եղիազարյանին hraparak.am-ը հարցրել է, թե ի՞նչ կարծիք ունի Պնախարար Արշակ Կարապետյանին աշխատանքից ազատելու և նրա փոխարեն Սուրեն Պապիկյանին այդ պաշտոնին նշանակելու՝ Փաշինյանի որոշման մասին։
Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանը հրաժարվել է որոշ հրահանգներ կատարել․
«Երեկ ես մամուլում կարդում էի, որ մեր զորքերը առանց զոհերի, քաջաբար նահանջեցին, առանց կրակոցների, առանց զոհերի 2 կիլոմետր նահանջեցին, և ադրբեջանցիները տեղափոխվեցին մեր դիրքերում, մերոնք էլ տեղափոխվեցին այլ դիրքերը։ Այդ ո՞վ է իրենց հող տվել, որ իրենք այդպես հեշտ, դերասանորեն նահանջեցին, եսիմ ինչ արեցին, վիրավորներ չկան, զոհեր չկան։ Էդ ինչ հայրենիքը տալու թազա ձև է։ Ես կարծում եմ, որ Արշակ Կարապետյանը դրա համար էլ հրաժարական է տվել, որովհետև բաներ կան, որ ինքը չի ցանկացել անել, դա անելու բան էլ չի․ մի տեղ վախեցան, մի տեղ կրակեցին, մի տեղ շուն տեսան, մի տեղ կատու տեսան․․․, այդպես հայրենիք չեն պաշտպանում։ Եթե իրենք ի վիճակի չեն հայրենիք պաշտպանելու, ապա հայրենիքը տալու իրավունք իրենք չունեն։ Դա մեր հայրենիքն է։ Դրա համար էլ բերեցին, Պապիկյանին նշանակեցին, երևի ինքը ավելի հլու-հնազանդ կկատարի այն հրահանգները, որոնք իջնում են վերևից։ Կարծում եմ՝ պատճառը դա է»,- մեզ հետ զրույցում ասաց Եղիազարյանը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրու...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն