Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանան Որոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկի Ծառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանում Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը «Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար Ուկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր Պավել Քննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն

Պետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համարՈվքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերըՀանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբԲնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունումՎարչապետը կգտնվի արձակուրդումԿոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտԵթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասինԹրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին
Հայաստան

ԴԱՀԿ-ն խլում է զոհվածի անապահով ընտանիքի մի կտոր հացը. հայրը հացադուլի է պատրաստվում

ԴԱՀԿ-ն խլում է զոհվածի անապահով ընտանիքի մի կտոր հացը. հայրը հացադուլի է պատրաստվում: Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Կայքը գրում է. «Սա մի երկիր է, որտեղ մարդը համարում է, որ բախտը բերել է, քանի որ Շուշի հասած շտապ օգնության մեքենան չի կարողացել վիրավորներին հանել, ճամփին մի քանի դիակ է պատահել, գցել է մեքենան բերել, պարզվել է' մեկն իրենց զավակն է:

Ու այս երկրում այդ զավակի հորից ԴԱՀԿ-ն պահանջում է այդ զավակի կենսաթոշակային կուտակումը՝ դեպոզիտարիատի հաշվեհամարին նստած մի քանի տասնյակ հազար դրամը, որ բանակից գալուց հետո մինչև կամավոր գնալն ու զոհվելն այդ տղան աշխատել էր ու կուտակել։

Այդ տղան նաև ոչ թանկարժեք BMW ավտոմեքենա ուներ՝ հորը մնացած միակ հիշատակը, ԴԱՀԿ-ն դա էլ է վերցնում․ հայրը 6-7 տարվա վաղեմության չմարված պարտք ունի ՎՏԲ-Հայաստանին և Յունիբանկին, ամեն մեկին մոտ մի 200 հազարական դրամ։

Խոսքը 23-ամյա Վանիկ Մաթևոսյանի մասին է, որ զոհվել է Շուշիում՝ նոյեմբերի 6-ին, թշնամու դիպուկահարի կրակոցից։ Հոր մինուճար որդին, որը հոկտեմբերի 1-ին կամավոր գնացել է պատերազմ․ նախ՝ Խոջալու, 2 օր հետո՝ Ասկերան, ապա 34 օր Ասկերանում, Հադրութում, Մարտակերտում և այլ վայրերում պատերազմական գործողությունների մասնակցելուց հետո նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը տեղափոխվել է Շուշի՝ զինվորական ուժ էր պետք, ու 6-ի ցերեկն էլ զոհվել։

Վանիկ Մաթևոսյանը նռնականետով շատ թուրքերի դիրքեր է ավիրել, բայց նրա հայրը հիմա փաստի առաջ է՝ միայնակ մի ամբողջ պետական մեքենայի դեմ, որ ուզում են իրենից խլել ոչ թե իր վաստակածը, այլ, ինչպես ինքն է ասում, որդու քրտինքը։

«Հարցը գումարը չէ այստեղ, հարցն այն է, որ իմ երեխան գնացել, զոհվել է՝ մենակ իմ ու իմ կնոջ համար չի զոհվել, զոհվել է բոլորի համար, հիմա էդ երեխու քրտինքի վրա կալանք են դրել։ Եթե իմը լիներ՝ իմ անձնականը, ինչ-որ մեկն ինձ նվիրած լիներ, էդ վախտ թող կալանք դնեին, բայց եթե իմ երեխայինն է, իրավահաջորդն էլ ես եմ, իրավունք չունեն դրա վրա կալանք դնելու»,-Yerkir.am-ին ասաց Վանիկի հայրը՝ Արսեն Գրիգորյանը։

Սա մի երկիր է, որի բնակչության 60 տոկոսը աղքատ ու ծայրահեղ աղքատ է․ և այս տղան, որ հազիվ բանակից եկել էր ու սկսել աշխատել, որ ծնողը սոված չմնա, ամեն ինչ թողել ու գնացել է դավադրաբար հանձնած Շուշին պաշտպանելու։ Ու մատաղ արված այս տղայի կենսաթոշակային կուտակման ու ավտոմեքենայի վրա է երկու բանկերի ու Հարկադիրի աչքը․ ուրիշ լուծում չեն գտել, չեն էլ փորձել գտնել, «օրենքի տառը» վերցրել են ու ծայրահեղ աղքատ ընտանիքից դա էլ են ուզում խլել՝ իրենց փոխարեն զոհված տղայից, որ եթե չգնար ու մնար աշխատեր, հաստատ իրենց պարտք եղած հոր գումարը կաշխատեր, կտար։

«Տղաս կամավոր՝ գիտակցաբար է գնացել, կամավոր գնացածներին ավելի շատ պիտի ուշադրություն դարձնեին, բայց այսօր ես այդ ուշադրությունը չեմ տեսնում։ Այնքան դժվար է, երբ հույս ունես, որ մի երեխա ունես, ընկնես տեղաշոր՝ մի բաժակ ջուր կտա, տանս մինուճարն է եղել, սաղ կյանքիս իմաստն է եղել, էն որ սերմը գցում ես ծաղկամանի մեջ, որ ծլի՝ ջրում ես, ջրում ես, հետո ծլում է, կոկոնը ծաղիկ է դառնում, որ պիտի հոտ քաշես՝ խփել, ծաղիկս կոտրել են»,-ասաց Վանիկ Մաթևոսյանի հայրը։

Զոհվելուց հետո հիմնադրամից ընտանիքին փոխանցված գումարով հայրը հիշատակի պուրակ է սարքել, խաչքար դրել որդու պատվին․ նախընտրել է գումարն այդ կերպ տնօրինել։ Ասում է՝ բացմանն անգամ չեն եկել ո՛չ պաշտպանության նախարարությունից, ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ թաղապետարանից, ոչ մի տեղից չեն հետաքրքրվել, բացի մի հոգուց՝ Սեյրան Օհանյանից, որն իր հրավերով է եկել, մեկ էլ տեղի եկեղեցու Տեր Հայրը։

Զոհվածի հայրը տնակի մեջ է ապրում, որը գտնվում է Հարավ-Արևմտյան Ա2 թաղամասում, Օգանովի 5 շենքի հետևի մասում։ Պուրակն էլ հենց տան դեմն է։

«Թող գան իմ պայմանները նայեն․ երեխես դոմիկը կիսասարքել էր, գնաց պատերազմ։ Հեր ու տղա աշխատում էինք, սարքում, որ իրեն ամուսնացնեինք, տնավորեինք։ Տենց կիսատ սարքած թողեց, գնաց, զոհվեց, տենց մնացել է տունս։ Դոմիկի կողքերը քարերով շարել էինք, մեջից հանել էդ դոմիկը, էդ դոմիկի տեղում ենք սարքել՝ առանց պատուհան, առանց դուռ, առանց ոչ մի բան, մենակ պատերն ենք կանգնեցրել։ Ու տենց մնացել եմ օդի մեջ, ոչ մի ուշադրության, հարգանքի չի արժանանում իմ որդին․․․»,-ասաց Արսեն Գրիգորյանը։

Վանիկը բանակից եկել էր, աշխատել, և նրա կենսաթոշակային կուտակումը նստել է հաշվեհամարի վրա։ Միակ ժառանգորդը հայրն է՝ ո՛չ մայր, ո՛չ քույր, ո՛չ եղբայր, ո՛չ կին, ո՛չ երեխա չուներ, մենակ հայրն է։ Գումարը փոխանցվել է հոր անունով, բայց նա երբ գնացել է ստանալու՝ ասել են՝ ԴԱՀԿ-ն կալանք է դրել որդու գումարի վրա։

«Երեխայի միակ ժառանգորդը ես եմ, նրա անունով մեքենա էլ կա, մեքենան պետք է անվանափոխվի՝ ժամկետը լրացել է, տույժ ու տուգանք է գալու, ՃՈ-ն անվանափոխում է, բայց ես չեմ անվանափոխում, որովհետև Հարկադիրն այդ ավտոմեքենայի վրա էլ է կալանք դնում, խլում է ինձանից երեխու մեքենան։ Օրական տույժ ու տուգանք է գալիս էդ մեքենայի վրա, վաղը ո՞ւմ դուռը գնամ՝ տուգանքը հանեմ, քշում եմ էդ մեքենան, կանգնեցնում է՝ դոկումնետ չունեմ, ո՛չ կարողանում եմ ԱՊՊԱ անեմ, ո՛չ տեխասմոտր։ Հակադիրն ասում է՝ մենք օրենքի սահմաններում ենք անում։ Ոչ մի կողմից ոչ մի հարգանք չեմ տեսել, ոչ էլ իմ դուռն են բացել, ասելու՝ 22 տարի պահել ես այդ երեխային»,-ասաց Վանիկ Մաթևոսյանի հայրը։

Որդեկորույս հայրը հացադուլ է սկսում․ ուրիշ տարբերակ չի տեսնում, ԴԱՀԿ-ի, բանկերի թղթերը հավաքում է, որ կառավարության դուռը տանի՝ գուցե ամոթը զարթնի, գուցե հասկանան իր զոհված երեխայի արյան գինն ու հայրենիքի՝ թշնամուն տված կտորների մյուռոնը։