Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

«Մզցրիք, այ ախպեր»․ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են իր արած արտահայտությունների պատճառով

«Իրավունքի ուժ» ՀԿ-ն մանրամասներ է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշման ու դրա նախապատմության մասին՝ այն որակելով աննախադեպ որոշում:

««Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) գործունեության նկատմամբ իրականացվող մշտադիտարկման շրջանակում այս անգամ անդրադառնում ենք Խորհրդի կողմից կայացված մի որոշման, որն ըստ էության աննախադեպ է Խորհրդի պրակտիկայում: Խոսքը վերաբերում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացված որոշմանը (այսուհետ նաև՝ որոշում): Խորհրդի որոշմամբ Դատավորի լիազորությունները դադարեցվել են:

Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացրած հաղորդումը, որի հիման վրա էլ հետագայում հարուցվել է կարգապհական վարույթ և համապատասխան միջնորդություն է ներկայացվել Խորհրդին:

Ի թիվս այլնի, Նախարարը նշել է, որ Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության ու անաչառության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատավարության մասնակիցների նկատմամբ: Մասնավորապես, Դատավորի կողմից նման վարքագիծը տեղի է ունեցել թիվ ՏԴ/0030/06/20 դատական գործով 2020 թվականի հոկտեմբերի 10-ին և թիվ ՏԴ/0001/11/20, թիվ ՏԴ/0109/01/19, թիվ ՏԴ2/0043/01/17 դատական գործերով 2020 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում:

Միևնույն ժամանակ Նախարարը միջնորդության մեջ ներկայացրել է Դատավորի կողմից թույլ տրված արտահայտությունները, որոնք, պայմանավորված իրենց էությամբ, դասակարգվել են պայմանական խմբերի.

Դատավորի անկախ, անաչառ, անկողմնակալ լինելու պահանջը խախտող արտահայտություններ.

«վսյո, էս տղեն կալանավորվում ա», «Իջևանի տարածքում ինչ գործով կուզես իմ մոտ գալ, դու կգաս ու դա կհաղթես», «դու ինձ թև ու թիկունք էղի՝ թող էտ տղեն էթա», «կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ», «ես իմ ախպորը օգնելու եմ՝ իրան կալանավորելու եմ», «դու ազատություն ես ստանալու», «քննիչ-բան, դրանք իմ ախպերներն են», «Մելքոնյան Ռաֆոյի համար դատախազը դա իր ախպերն ա», «դնեմ ձեր համար ամեն ինչը անեմ, բայց որ Մելքոնյան Ռաֆոյի տունը պիտի 4 կուբամետր փետ էթա, որ հերը գիշերը տաք քնի, էդ ձեր համար վեջներդ չի հա՞» և այլն:

Իր՝ որպես Դատավորի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա վարքագծի վերաբերյալ արտահայտություններ.

«մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «ես քո կաշին կքերթեմ», «տո ուրեմն ընենց կհարցաքննեմ, որ դուք զարմանաք», «թե՞ 14 տարի ստեղ Իջևանում բոչկա ենք գլորում», «գիտես չէ՞ ոնց եմ որոշում կայացնում, Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ» և այլն:
Քրեական դատավարությանը մասնակցող անձանց (քննիչ, դատախազ, մեղադրյալ, պաշտպան, վկա) նկատմամբ դիտողություններ, նրանց գործունեությունը գնահատող արտահայտություններ.

«էլ ըտենց խաղեր մի տվեք», «ըտե խաղեր ես ոնց որ տալիս», «դու քեզ ի՞նչի տեղ ես դրել», «խաբում ես», «տե՞ղը չես բերում», «կարճ կտրի, շատ ես երկարացնում», «դու տենց ուզում ես ֆռաս իմ վրա», «ծնգլ արիք», «մզցրիք, այ ախպեր», «վայ, ձեր տիրոջ մերը», «տո ջանդամ ձայնագրառումն էլ մյուսն էլ, շան տեղ մի դիր», «վայ, մեռնի ձեր գրավորը», և այլն:

Քրեական դատավարությանը մասնակցող անձանց, դատարանի դահլիճում գտնվող ուղղված դիմելաձևեր.

«արա», «ախպեր», «ախպերո», «ախպերս», «իմ ախպերը», «իմ ախպերտիք», «քուր», «իմ քուրն ես», «իմ պստիկ քուրիկն ես», «իմ տղերքը», «իմ քննիչները», «քննիչս», «իմ ախպեր դատախազը»։

Դատական կարգադրիչին տրված հանձնարարություններ.
«պաբիրոզ-մոխրամանով բեր», «տուր էդ պաբիրոզը, ծխեմ», նաև ծխել է:

Դատավորը նաև հիշատակել և քննարկել է գործի հետ առնչություն չունեցող մի շարք թեմաներ:

Նախարարը նշել է, որ Դատավորը իրեն վերագրվող խախտումները թույլ է տվել դիտավորությամբ, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը 26.10.2020թ. նիստի ընթացքում հայտարարել է, որ նիստի արձանագրության հիման վրա իրեն կարող են աշխատանքից հեռացնել, սակայն դա իրեն ընդհանրապես չի անհանգստացնում:

Դատավորը, անդրադառնալով իրեն վերագրվող խախտումներին, նշել է, որ ինքը ենթադրյալ խախտումների ժամանակ ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, նաև այդ շրջանում անցել է որոշակի բուժում և դատարանում ունեցած իր ոչ ադեկվատ վարքագիծը ունեցել է բացառապես պաթոլոգիկ պատճառ:

Խորհուրդը, հիմք ընդունելով Դատավորի միջնորդությունը, կասեցրել է գործի քննությունը և նշանակել է դատահոգեբուժական համալիր ամբուլատոր փորձաքննություն: Միևնույն ժամանակ Խորհուրդը գործի շրջանակում նշանակել է նաև դատահոգեբանական և դատաբժշկական համալիր ամբուլատոր փորձաքննություն:

Խորհուրդը սույն գործի շրջանակում կատարել է հետևյալ հարցադրումները.

արդյո՞ք թիվ ՏԴ/0030/06/20, թիվ ՏԴ/0001/11/20, թիվ ՏԴ/0109/01/19, թիվ ՏԴ2/0043/01/17 դատական գործերով Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի խախտումներ,
արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված խախտումները Օրենքի իմաստով կարող են գնահատվել որպես էական կարգապահական խախտումներ:
Խորհուդը, անդրադառնալով դատավորների՝ հասարակության մեջ զբաղեցրած դիրքով պայմանավորված կարգավիճակի առանձնահատկություններին, նշել է, որ դատավորների կողմից վարքագծի կանոնների պահպանման կարևորումն էական նշանակություն ունի նաև հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից:

Խորհուրդը, հաշվի առնելով համապատասխան իրավակարգավորումները և Դատավորի կողմից թույլ տրված արտահայտությունները, գտել է, որ Դատավորի վարքագիծն անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:

Միևնույն ժամանակ նշենք, որ Խորհրդի կողմից նշանակված փորձաքննությունների արդյունքում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը կանխորոշող որևէ հանգամանք չի հիմնավորվել, այլ կերպ ասած Դատավորի մոտ հայտնաբերված հիվանդություններն ու ախտաբանական փոփոխությունները անձի գիտակցական մակարդակի վրա ազդեցություն չեն ունեցել:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից վերագրվող խախտումները թույլ տալու առնչությամբ նրա մեղքին, ապա այս դեպքում ակնհայտ է, որ Դատավորը գործել է դիտավորությամբ՝ հիմք ընդունելով հենց միայն այն փաստը, որ նա նիստի ընթացքում նշել է, որ ձայնագրության հիման վրա իրեն կարող են հեռացնել աշխատանքից, սակայն դա իրեն չի հետաքրքրում:

Խորհուրդը վերոգրյալի համատեքստում գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները էական կարգապահական խախտումներ են և համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ:

Միևնույն ժամանակ Խորհուրդը հաշվի է առնել այն փաստը, որ 2021 թվականի մայիսի 6-ին կայացված թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-08 որոշմամբ Դատավորի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահահական տույժը:

Իսկապես Դատավորի կողմից թույլ տրված մի շարք արտահայտություններ (օրինակ՝ «կասես, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ») ակնհայտորեն տպավորություն են ստեղծում այն մասին, որ Դատավորն արդարադատություն իրականացնում է կամայականորեն՝ առաջնորդվելով ոչ թե օրենքներով, այլ անձնական ցանկությամբ կամ շարժառիթներով: Դատավորի կողմից նման վերաբերմունքը իր կարգավիճակով պայմանավորված անթույլատրելի է:

Դատապարտելի է պետական համակարգում աշխատող անձանց կողմից, առավել ևս դատավորի կողմից, ով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, նման գործելակերպը և նման արտահայտությունները: Կարծում ենք՝ Խորհրդի այս որոշումը լուրջ ազդակ կլինի բոլոր դատավորների համար իրենց դիրքին և կարգավիճակին համապատասխան գործելու առումով»,- նշված է «Իրավունքի ուժ» ՀԿ տարածած հաղորդագրության մեջ։