Կոմբինատում փոփոխություններ են սպասվում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրեն է նշանակվել ազգությամբ ռուս Ալեքսանդր Ֆիշմանը: Կոմբինատի մեր աղբյուրների տեղեկացմամբ, նրա նշանակման օրվանից, կարելի է ասել, ռուսներն են կառավարում կոմբինատը, չնայած այն փաստին, որ գլխավոր տնօրենը հնդիկ է: Օրերս կոմբինատ այցելած փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին էլ Ֆիշմանն է դիմավորել, ուղեկցել, առանձնազրույց ունեցել նրա հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանն են պատկանում նաեւ Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նա նվիրաբերեց ՀՀ կառավարությանը:
Ուշագրավ է, որ Սուրեն Պապիկյանին կոմբինատ ուղեկցած Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին կոմբինատի ղեկավարությունը չի ճանաչել, մինչդեռ մեզ ասացին, որ նախկինում բոլոր մարզպետները սերտ շփումների մեջ են եղել կոմբինատի ղեկավարության հետ, եւ այդ շփումները մարզային խնդիրների լուծմանն են նպաստել: Հնդիկ տնօրենը հրապարակավ հետաքրքրվել է, թե ով է Մելիքսեթյանը եւ կառավարության պաշտոնյաներից է տեղեկացել, որ մարզպետն է: Ի դեպ, Պապիկյանի՝ Կապան կատարած այցի ողջ ընթացքում քաղաքում ոստիկանական մեքենաների շքերթ է նկատվել, իսկ «Քաղպայմանագրի» գրասենյակում անցկացրած ժամանակ ոստիկաններն ուղղակի պաշարած են եղել շենքը:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն