Խեցգետնի չափաքանակը նվազել է, ճգնամային վիճակ է, շտապ պետք է միջոցներ ձեռնարկել
Խեցգետնի չափաքանակը նվազել է, ճգնամային վիճակ է, շտապ պետք է միջոցներ ձեռնարկել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նա այդ առնչությամբ հանձնարարական տվեց բնապահպանության նախարարին:
Վարչապետի խոսքով, կատարված ուսումնասիրությունների համաձայն, ջրային ավազաններոմ, հատկապես, Սեւանա լճում էականորեն նվազել է խեցգետնի չափաքանակները. «Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգմամբ, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի եւ ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված եւ խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցի կիրառմամբ»:
Դրանից ելնելով Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների երկարաձգման կամ վերաձեւակերպման դեպքերը, իսկ երկուամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ` հատկապես անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի եւ ջրային ավազանը կառավարող որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորություններին:
Բնապահպանության, ընդերքի տեսչական մարմնի ղեկավարներին վարչապետը հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ եւ պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն՝ բացահայտված իրավախախտումների եւ կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ. «Ռեսուրսն իրականում նվազել է, չափաքանակը եւս, մենք այդ ոլորտը, որ համարում ենք հեռանկարային ճգնաժամային վիճակում է, շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել պարոն Մինասյան»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների