«Պատիվ ունեմ». Իշխանությունները չէին ուզում, որպեսզի ԶԼՄ-ներն ու հասարակությունն իմանան առաջնագծում իրավիճակի մասին
«Իրավիճակը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում, ինչպես նաեւ սահմանագծման հարցերը» թեմայով խորհրդարանի նիստն դռնփակ անցկացվեց մի քանի պատճառներով։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով` իշխանությունները մտահոգված էին, որ ԶԼՄ-ներն ու հասարակությունն ի վերջո կիմանան առաջնագծում տիրող իրական վիճակի մասին:
«Նրանք, օրինակ, կարող էին ֆիքսել, որ կառավարության կողմից ուղարկված հանրապետության սահմանապահ զորքերի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները կամ կոմպետենտ չեն եւ չկարողացան պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին, որոնք, առաջին հերթին, վերաբերում էին ներկա իրավիճակին, կամ չէին կարող ամբողջական տեղեկատվություն տրամադրել թեմաների վերաբերյալ, որոնց մասին, ըստ էության, պետք է իմանային։ Սա նշանակում է, որ սահմանների սահմանազատման խնդիրը շարունակում է մնալ օդում կախված»,- պարզաբանեց Աբրահամյանը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն