Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. Փեզեշքիան Ռուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակել Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն 24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինի ՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն Ալեքսանյան Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան Չինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդ Ջանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post «Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկը

ԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. ՓեզեշքիանՌուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակելԴավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԻնչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանԿասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա ՀարությունյանՊակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համարԹրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետների
Մամուլ

Ասա, ով է սանիկդ. Տարոն Մարգարյանի սանիկը գրադարանավարից դարձել է ՀՈԱԿ-ի տնօրեն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին գրել էինք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ դստեր`դեռեւս 2011 թվականին կատարված նշանակման մասին: Քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ թիվ 57 մանկապարտեզ-հիմնարկն ընդգրկված է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի կազմում՝ ի թիվս 7 այլ մանկապարտեզ-հիմնարկների, որոնց ղեկավարներին եւ մնացած բոլոր աշխատողներին նշանակում եւ ազատում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Այս տեղեկությամբ ստացվում է, որ Տարոն Մարգարյանն ընդհանրապես կապ չի ունեցել եւ չէր կարող ունենալ այդ նշանակման հետ: Սակայն եթե մի փոքր ուսումնասիրում ենք հանգամանքները, ամեն բան իր տեղն է ընկնում:

«Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ) ստեղծվել է դեռեւս 2006 թվականին: Երեւանի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի որոշումով էլ Երեւանի քաղաքապետարանի անմիջական ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները հանձնվել են վարչական շրջանների ենթակայությանը: Այդ կազմակերպությունների ցանկում են եղել «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի թիվ 51, 52, 53, 54, 55, 56, 57 մանկապարտեզ հիմնարկները: Եվ երբ տեղեկանում ենք, թե ով է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրենը, որն էլ իր հերթին լիազորված է նշանակումներ կատարել իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ղեկավար կազմերին եւ մյուս աշխատակիցներին, ամեն ինչ ավելի է ընդգծվում:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Պողոսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է, իսկ Պողոսյանի ամուսինը՝ Տիգրան Մուրադյանը, քաղաքապետի ընկերն է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջինս աշխատում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում:

Եթե Տարոն Մարգարյանի սանիկը ՀՈԱԿ-ի տնօրենն է, ապա ինչո՞ւ չպետք է քաղաքապետի մորաքրոջ դուստրն էլ լինի մանկապարտեզ հիմնարկի ղեկավարը:

Երեւանի ավագանու ՀՀԿ-ի քարոզարշավի համար բացված կայքում տեղադրված Լուսինե Պողոսյանի կենսագրականից տեղեկանում ենք, որ վերջինս ծնվել է 1972թ. մարտի 13-ին: Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնում՝ սոցիալ-մշակութային գործունեության կառավարում մասնագիտությամբ: 2011թ.-ից աշխատում է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ում՝ որպես տնօրեն: 2007թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:

Ուշագրավ է, որ Լուսինե Պողոսյանի կենսագրականից բացակայում է գրադարանավար աշխատած տարիների մասին տեղեկությունները: Իսկ «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու տարեթիվը խոսուն է, քանի որ 2011 թվականին նա ընդունվելով աշխատանքի առաջին գործերից մեկը, որ եղել է Տարոն Մարգարյանի մորաքրոջ դստերն աշխատանքի տեղավորելն է եղել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում