Իրավական հիմք ունեցող քարտեզը 20֊ականների քարտեզն է. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո անդրադարձել է նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվող նոր եռակողմ փաստաթղթի ստորագրմանը։ Վերջինս հայտարարել է, որ այս պահին նման բան չի նախատեսվում։
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել։ Նաև պատրաստ ենք այդ աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները, որոնք եղել են, սկսենք կոնկրետ հարցեր քննարկելուց»։
Գրիգորյանը նշեց, որ Երևանի մոտեցումն այն է, որ ՀՀ և ադրբեջանական ԶՈՒ-երը տեղակաման վայրից հետ քաշվեն հայելային եղանակով, այդ տարածքներում տեղակայվեն ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ զորքերը և սկսեն սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Ըստ Գրիգորյանի՝ մինչև նոյեմբերի 10-ը որևիցե այդպիսի բան չի նախատեսվում, բայց պատրաստակամություն ենք հայտնել այդ աշխատանքներն սկսելու հարցում։
Ըստ Գրիգորյանի՝ նոյեմբերի 9-ին նոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին շրջանառվող տեղեկությունը հանրության շրջանում աժիոտաժ սկսելու և ընդդիմությանն աջակցելու համար է։ ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ Հայաստանի համար սահամանազատման և սահմանագծման համար խանգարող հանգամանք չկա՝ պատրաստ են սկսել գործընթացներն ու Ադրբեջանից սպասում են դրական ազդակի։ Գրիգորյանն՝ անդրադառնալով նախապայմաններին, նշեց, որ տեղյակ չէ՝ ի՞նչն է խանգարում Ադրբեջանին սկսել գործընթացը։
ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմք հանդիսացող քարտեզներին, որոնք ըստ Վլադիմիր Պուտինի, պահվում են ՌԴ ԳՇ-ում։
«Խորհրդային միության տարիներին սահմանազատման առաջին գործընթացը հենց 20-ականներին՝ 26-27-ին է սկսվել, որն ավարտվել է 29-ին։ Դրանից հետո ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզները։ Շրջանառության մասին խոսք չկա։ Աշխատանքային խումբը քննարկում է, թե ինչպե՞ս սկսել գործընթացը, ո՞րը հիմք ընդունել»։
ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ այս պահին հստակություն չկա, քննարկումներ են ընթանում ու եթե տեղեկություններ լինեն՝ կհայտարարեն։ Գրիգորյանը մանրամասնեց, որ քարտեզների միջև տարբերություն կա։
«Միակ իրավական հիմքով քարտեզը 20-ականների քարտեզն է՝ մի մասը նշում է 1926, մյուսը՝ 1929 թվականների քարտեզների մասին։ Այդ հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է»,- ասաց Գրիգորյանը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն