Ինչո՞ւ է ԱԻՆ-ը 21-րդ դարում ճիպոտով ու լաթով կրակ հանգցնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թվում էր՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհից իշխանությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարարությունը դասեր քաղած կլինեն, բայց ապարդյուն. հերթական անտառային հրդեհները, այս անգամ Բյուրականում, Հրազդանում, հակառակն ապացուցեցին: Չնայած վաղուց արդեն 21-րդ դարում ենք, սակայն Հայաստանում հրդեհները շարունակում են հանգցնել նախնադարյան մեթոդներով՝ լաթերով ու ծառի ճյուղերով:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԻՆ-ից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ճիպոտներով ու լաթերով կրակը հանգցնում: Նախարարությունից պարզաբանեցին. «Նախ՝ այդ միջոցը կիրառվում է մյուս միջոցների հետ զուգահեռ: Հրդեհաշիջման մարտավարության ընդունված միջոց է այն: Դա նման է վառվող մոմը փչելուն: Ինչից է կրակը առաջանում, երբ հրավառ նյութ է լինում, հրդեհավտանգ, որը ունակ է այրվելու, այն արձակում է որոշակի գոլորշիներ, որոնք միախառնվում են թթվածնի հետ, եւ կրակ է բռնկվում:
Հիմա այդ բույսերից առաջանում են նման գոլորշիներ, որոնք խառնվելով թթվածնի հետ՝ բռնկվում են: Իսկ երբ ուժեղ հարվածներ են հասցնում կրակին, այդ գոլորշիների խտությունը նոսրանում է մթնոլորտում, ու դրանով կրակը մարվում է: Երբ ճիպոտի կամ որեւէ լաթի միջոցով ուժեղ հարվածներ ենք հասցնում, գոլորշիների կոնցետրացիան օդի մեջ պակասում է, հետո մարում է»,- ասված է նրանց պարզաբանման մեջ: Հետաքրքիր է՝ եթե ճիպոտներն ու լաթերն այդպես արդյունավետ են մարում հրդեհը, մարդկությունն ինչո՞ւ է նոր մեթոդներ հորինել:
Ամեն դեպքում տխուր իրողություն է, որ ԱԻՆ-ը հրդեհ հանգցնելու կարողություն չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների