Թիվ 57 մանկապարտեզի տնօրենը Տ. Մարգարյանի մորաքրոջ աղջիկն է. նա կրթություն սկսել է ստանալ պաշտոնի նշանակվելու տարում
«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թիվ 57 մանկապարտեզ հիմնարկի ղեկավարի պաշտոնում դեռևս 2011 թվականին նշանակվել է Մարգարիտա Հովհաննիսյանը: Մինչ այդ 2010 թվականին, նա աշխատել է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի համար 54 մանկապարտեզ-հիմնարկում, որպես դաստիարակ: «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի համար 57 մանկապարտեզ-հիմնարկի ղեկավար նշանակվելու տարում էլ ընդունվել է (Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետը՝ ավարտելով ստացել մանկավարժի և հոգեբանի որակավորում: Այսինքն՝ բարձրագույն կրթություն է սկսել ստանալ նույն այն ժամանակահատվածում, երբ պաշտոնի է անցել: Մեզ հայտնի դարձավ նաև, որ Մարգարիտա Հովհաննիսյանը Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ աղջիկն է: Նշանակման ժամանակահատվածում Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի աոաջին տեղակալն էր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանի որոշումով է նա նշանակվել մանկապարտեզի տնօրեն: «2006 թվականին ստեղծվել է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ը, որի մեջ մտնում է Ավանի 7 մանկապարտեզ-հիմնարկ: ՀՈԱԿ-ի տնօրենն է Լուսինե Պողոսյանը»,- ասաց Արթուր Գևորգյանը: Հարցին ճի՞շտ է, որ Մարգարիտա Հովհաննիսյանը Տարոն Մարգարյանի բարեկամուհին է, վարչության պետը պատասխանեց, որ նման տեղեկություն իրեն հայտնի չէ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության համար բացված loveyerevan.am կայքի փոխանցմամբ էլ ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Պողոսյանն այդ պաշտոնին նշանակվել է 2011 թ., իսկ 2007-ից ՀՀԿ-ի շարքերրւմ է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների