Ռուսաստանի նախկին նախարարը դատի է տվել Փաշինյանին ու պահանջում է անվավեր ճանաչել «Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյի վաճառելու գործարքը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը պահանջում է անվավեր ճանաչել « Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։
«Դատալեքս» համակարգի փոխանցմամբ՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի և ՀՀ վարչապետի աշխատակազմի։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել հոկտեմբերի 10-ին և նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք բերելուց հետո ռուս «Գեոպրոմայնինգ» ընկերությունը՝ ի դեմս ռուս միլիարդատեր Տրոցենկոյի, դրանց 15% նվիրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Նկատենք, որ Զուրաբովն ավելի վաղ արդեն տեղեկություններ է ունեցել, որ տեղի է ունենում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օտարման գործընթաց ու որպես 12 տոկոսի բաժնետեր դիմել էր դատարան՝ դրանք ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։
Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, ոչ միայն հայցադիմումը վարույթ է ընդունել, այլ նաեւ բաժնետոմսերի վրա արգելանք դրել։
Դատարանի 2021 թվականի օգոստոսի 11-ի որոշման մեջ ասվում է՝ «Զանգեզուր Մայնինգ >> ՍՊԸ-ը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ամփ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Սթար Դասթ» ՓԲԸ-ի, Մհեր Գարրիսի Պոլոսկովի, Կարեն Ալբերտի Հակոբյանի, Գուրգեն Նարեկի
Ամբարյանի` պատասխանողների կողմից հայցվորի իրավունքների խախտումը կանխելու, այն է՝ պատասխանող «Սթար Դասթ» ՓԲԸ-ին, նախապատվության իրավունքով հայցվորին՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին «Ամփ Հոլդինգ» ՍՊԸ -ի կանոնադրական կապիտալում 100 տոկոս մասնակցությունը օտարելուն պարտավորեցնելու, ինչպես նաև Մհեր Գարրիսի Պոլոսկովին (6 բաժնետոմս), Կարեն Ալբերտի Հակոբյանին (2 բաժնետոմս) և Գուրգեն Նարեկի Ամբարյանին (2 բաժնետոմս) օտարել «Սթար Դասթ» ՓԲԸ-ում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը օտարելուն պարտավորեցնելու պահանջների մասին՝ միաժամանակ միջնորդելով կիրառել հայցի ապահովման միջոց, ինչթ բավարարվել է։
«Արգելել Պատասխանող՝ «Սթար Դասթ» ՓԲԸ -ին ցանկացած եղանակով տնօրինել Պատասխանող «Ամփ Հոլդինգ» ՍՊԸ -ում «Սթար Դասթ» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասը, այդ թվում՝ արգելանք դնելով բաժնեմասի վրա ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Արգելել Մհեր Գարրիսի Պոլոսկովին (6 բաժնետոմս), Կարեն Ալբերտի Հակոբյանին (2 բաժնետոմս) և Գուրգեն Նարեկի Ամբարյանին (2 բաժնետոմս) ցանկացած եղանակով տնօրինել Պատասխանող «Սթար Դասթ» ՓԲ ընկերության նրանց սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը, այդ թվում՝ արգելանք դնելով բաժնետոմսերի ռեեստրում պատասխանողների անունով բացված արժեթղթերի հաշվեհամարին՝ դրանցում պահվող/գրանցված «Սթար Դասթ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի վրա:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է կատարման անհապաղ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»,- նշված է որոշման մեջ։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն