ԱԺ պատվիրակությունը հակասում է արդարությանը և ծառայում է մսխումին. ՀՅԴ
Հոկտեմբերի 21-22-ը Աթենքում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համագումարը, որին հրավիրված են մասնակցելու 47 անդամ երկրների եւ դիտորդի կարգավիճակով կազմակերպությունների ներկայացուցիչներ (ընդհանուր 62 երկրների խորհրդարաններ): Ստրասբուրգում կազմակերպելու փոխարեն այս տարվա համագումարն անցկացվում է Աթենքում` Հունաստանում 1821-ի հեղափոխության 200-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայրենի մամուլից տեղեկացանք, որ համագումարին մասնակցելու նպատակով Աթենք է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 13 հոգանոց պատվիրակությունը:
Հայաստանի խորհրդարանը ներկայացնող բազմանդամ այս պատվիրակությունը պետք է մասնակցի համագումարին, ինչպես նաեւ ներկա պետք է գտնվի Հունական հեղափոխության 200-ամյակին նվիրված՝ Հունաստանի խորհրդարանում կազմակերպված ցուցահանդեսին:
Եվրոպական երկրներում հատուկ շեշտվող գաղափարները, ինչպիսին են խորհրդարանական ժողովրդավարության, արդար իրավական պետության ստեղծման եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության իմաստները, եվրոպական մեծընկերության խարիսխ են կազմում` նույն այս հանձնարարականներն ուղղելով ամբողջ աշխարհին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարող է կազմված լինել 13 անդամներից, որոնց թվում, սակայն, ներառված չեն ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես պարտադիր է բոլոր երկրների պատվիրակությունների համար: Շռայլորեն կազմված՝ 13 անդամներից պատվիրակությունը միակուսակցական է, որը հակասում է արդարությանը եւ ծառայում է մսխումին:
Հավատում ենք, թե համաեվրոպական հասկացողության մեջ ժողովրդավարության սկզբունքի հանդեպ զգայուն եւ արդար մոտեցումը պարտավորեցնող պետք է լինի ՀՀ ԱԺ պատվիրակության բաղկացուցիչ տարրին:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...