Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

ՔՊ-ն Տաթեւում ստանալու է 7 մանդատ, ինչը բավարար չէ մեծամասնություն կազմելու համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքները: Ըստ այդմ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 1288 ձայն, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 952, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 337։

ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով շաբաթվա վերջին մանդատների բաշխում կանի եւ հստակ կլինի՝ ՔՊ-ն մեծամասնություն կունենա՞, թե՝ ոչ։

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդում է, որ ՔՊ-ի ձայները բավարար չեն Տաթեւ համայնքում մեծամասնություն կազմելու համար։

«Համայնքի ավագանին բաղկացած է 15 անդամից։ Մեծամասնություն ունենալու համար քաղաքական ուժը պետք է ունենա 8 եւ ավելի մանդատ։ ՔՊ-ն ստանալու է 7 մանդատ, հետեւաբար, այդ ուժը մեծամասնություն չի կարող կազմել։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը կստանա 6, իսկ «Ապրելու երկիրը»՝ 2 մանդատ»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Եթե այս ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, սա նշանակում է, որ 15 անդամից բաղկացած ավագանին պետք է համայնքապետ ընտրի։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահը բացառում է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելը։

«Կապիտուլյացիոն իշխանության հետ մեր կուսակցությունը բացառում է որեւէ համագործակցություն։ Մենք իրենց դեմ ենք, կարծում ենք, որ նրանք պետք է հեռանան»,- ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցությանը, ապա կուսակցությունում սպասում են ԿԸՀ-ի վերջնական արդյունքներին։

«Երկուշաբթի օրը սպասվում է ավագանու առաջին նիստը, որտեղ պետք է ընտրվի համայնքապետ։ Մինչեւ այդ օրը ամեն ինչ կհստակեցվի»,- եզրափակեց Շահեն Հարությունյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՔՊ–ի եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունների հետ համագործակցության շուրջ քննարկումներ չկան։

«Այս պահին կուսակցությունը վերջնական որոշում չունի, եթե լինի, միանշանակ, կհրապարակենք։ Մինչեւ ավագանու առաջին նիստը ժամանակ կա, որը բավարար է որոշում կայացնելու համար։ Խնդիրն այն չէ, թե այս կամ այն համայնքում որ ուժին ենք միանալու։ Մեր մասնակցությունն այս ընտրություններին եւ առաջիկայում նախատեսված ընտրություններին բացառապես այդ համայնքներում աշխատելն ու դրանք հզորացնելն է, հետեւաբար ինքնանպատակ որեւէ համագործակցություն չի լինելու»,– նշեց Մեսրոպ Առաքելյանը։