Կրթության պետական տեսչության պետը փոխվել է, ստորագրությունը մնացել է նույնը
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դեռևս չձևավորված Կրթության պետական տեսչությունն օրեր առաջ չեղյալ էր հայտարարել Արմավիրում ստուգումների հրամանը, իսկ հիմա էլ մեկը մյուսի հետևից հրամաններ է արձակում ստուգումների մասին: Մենք օրեր առաջ գրել էինք, որ տեսչության ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը, ով պաշտոնավարման հենց առաջին օրերին չեղյալ էր համարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը: Նոր հրամաններով՝ 2017թ. ուստարվա սկզբին նախատեսվում են ստուգումներ Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում: Հարց է առաջանում՝ մի տեսչություն, որը դեռ ձևավորված չէ՝ պետ, աշխատակազմ, տեսուչներ չունի, ինչպես է ստուգումներ անելու: Եվ ամենազավեշտալին այն է, որ օգոստոսի 29-ին արձակված հրամանները ստորագրված են Արամ Կարապետյանի կողմից, ով արձակուրդում է և այլևս չի վերադառնալու: Ավելին՝ պետի նոր պաշտոնակատար կա:
Ստացվում է, որ կամ տեսչությունում ստորագրություն են կեղծել, կամ չեն փոխել բլանկի վրայի անունն ու ստորագրությունը: Կրթության պետական տեսչությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ Արամ Կարապետյանի փոխարեն ստորագրել է փոխարինողը՝ Կարապետյանի անվան դիմաց գիծ քաշելով, ինչն էլ նշանակում է, որ ստորագրությունն Արամ Կարապետյանինը չէ: Այն հարցին, թե ինչպես կարող է չկազմավորված տեսչությունը գնալ ստուգումների, մեզ ասացին. «Դա կազմավորվելու հետ ընդհանրապես կապ չունի, տեսչությունը գործում է, կարող է ստուգումներ իրականացնել»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների