Բյուրականում կրակը չի նահանջում. ՀՀ ՊՆ ուղղաթիռը վաղ առավոտյան թռիչք է իրականացրել
Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:
Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:
Հիշեցնենք, որ կիրակի օրը հրդեհ էր բռնկվել Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում, եւ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են առ այսօր։
Հիշեցնենք, որ ժամը 16:30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 18 մարտական հաշվարկ, 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից եւ մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ:
Բյուրական գյուղին հարակից սարում այրվել է 80 հա տարածք։ Այրված մակերեսը կազմում է 80 հա:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների