ԱԺ բուֆետի կառավարումը հանձնում են հայտնի ռեփերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը, նույն ինքը` ՀՏ Հայկոն, հնարավոր է առաջիկայում ստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը: Երեկ նա մի խումբ երիտասարդների հետ այցելել է բուֆետ, որպեսզի հասկանա, թե ինչքանով է նպատակահարմար դրա շահագործումը:
Մեր լրագրողը Հայկոյից հետաքրքրվել է, թե ինչու է ընտրել ԱԺ-ն։ Նա պատասխանել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա․ «Մտադրություն կա, բայց դեռ ուսումնասիրում ենք, որ հասկանանք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Երբ կլինի վերջնական որոշում, կխոսենք»:
Հայկոն ասել է նաեւ, որ ինքը «Բուֆետ-ֆուշետ» ընկերություն է բացել՝ Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։ ԱԺ բուֆետի նախկին աշխատակիցները երեկ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են եղել, նրանք վստահեցրել են, որ շուտով հեռանալու են:
Հայկոն այս ոլորտում առաջին քայլերը չի անում․ հիշեցնենք՝ նա 90-ականների հիշողությունների վրա կառուցված «90's Cafe-Pub»-ի համասեփականատերերից է: Իսկ ԱԺ ճաշարանը 2014-ից աշխատեցնում է «Ազգային սնունդ» ընկերությունը, որի ղեկավարությունը վիրավորված է ԱԺ ղեկավարության վերաբերմունքից, քանի որ դեռեւս 2009-ին «Ազգային սնունդ»-ին է հանձնվել, հետո ինչ-ինչ պատճառներով մի քանի անգամ հրաժարվել են, ապա նորից հետ կանչել:
Տնօրենն ասել է, որ ընկերությանը չեն տեղեկացրել, որ մրցույթ են հայտարարում, որպեսզի բուֆետի շահագործման նոր ընկերություն ընտրեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների