Տարածաշրջանում գործազրկության ամենից բարձր մակարդակն ունի Հայաստանը
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այսօր Հայաստանում գործազրկության մակարդակը, ըստ առաջին եռամսյակի տվյալների` կազմում է 19%: Այս թվի համար աղբյուր են համարվում 2008–2013 թթ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունները, իսկ 2014 թ.–ից սկսած՝ աշխատուժի վերաբերյալ հետազոտությունները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության Ժամանակագրական շարքեր բաժնից:
Վերջինս տվյալներ է պարունակում սկսած 2001 թ.–ից, երբ Հայաստանում գործազրկության մակարդակը գերազանցում էր 38%–ի նիշը: Կարելի է ասել, որ անցած 16 տարիների ընթացքում գործազրկության մակարդակը կրկնակի նվազել է, ինչն իհարկե գոհացնող փաստ է, սակայն ոչ միանշանակ: Գործազրկության մակարդակի ամենացածր ցուցանիշ Հայաստանն ունեցել է 2013 թ., երբ գրանցվել էր 16,2%: Եվ այս ցուցանիշն աստիճանաբար տարիների ընթացքում սկսեց ավելանալ՝ այս տարի արդեն դառնալով 19:
Իսկ ինչո՞ւ մենք վերեւում ասացինք, որ գործազրկության մակարդակի՝ տարիների ընթացքում կրկնակի նվազելը ոչ միանշանակ է գոհացնող: Բանն այն է, որ համադրելով ու համեմատելով այդ ցուցանիշը մեզ հարեւան երեք երկրներում՝ Վրաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում արձանագրված գործազրկության մակարդակի ցուցանիշների հետ, ոչինչ չի մնում, քան խորը հոգոց քաշելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների